Jump to content

Հիլդա Գոբբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիլդա Գոբբի
հունգ.՝ Gobbi Hilda
Ծնվել էհունիսի 6, 1913(1913-06-06)[1][2]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհուլիսի 13, 1988(1988-07-13)[1][2] (75 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1935)
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունդերասանուհի և բարեգործ
Համատեղ ապրող(ներ)Էրժեբետ Գալգոցի և Hédi Temessy?
Պարգևներ և մրցանակներ
Հիլդա Գոբբի՝ Վիքիպահեստ

Հիլդա Գոբբի (հունգ.՝ Gobbi Hilda, 6 հունիսի, 1913, Բուդապեշտ – 13 հուլիսի, 1988, Բուդապեշտ), կինոյի և թատրոնի հունգարացի դերասանուհի։ Կոշութի անվան մրցանակի դափնեկիր (1949), Հունգարիայի վաստակավոր արտիստ (1950)։ Հունգարացի կոմպոզիտոր, դիրիժոր և ջութակահար Ալայոշ Գոբբիի (1842-1932) թոռնուհին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլդա Գոբբին ծնվել է 1913 թվականի հունիսի 3-ին Բուդապեշտում։ 1932 թվականից մինչև 1935 թվականը սովորել է Բուդապեշտի Դրամատիկական արվեստի ակադեմիայում, որն ավարտելուց անմիջապես հետո սկսել է աշխատել Ազգային թատրոնում։ Մասնակցել է հակաֆաշիստական շարժմանը, զբաղվել է բանվորների համար ներկայացումների կազմակերպմամբ։ Երբ 1945 թվականին գեներալ-մայոր Իվան Տերենտևիչ Զամերցևի համագործակցությամբ Բուդապեշտում կրկին բացվել է Ազգային թատրոնը, Հիլդա Գոբբին ակտիվ մասնակցություն է ունեցել թատերական կյանքին, շատ է ելույթ ունեցել բեմում[3]։ 1957 թվականից դերասանուհին եղել է Աթիլլա Յոժեֆի թատրոնի դերասանուհի[4]։ Նա եղել է Բուդապեշտում հունգարական թատերական արվեստի թանգարանի բացման նախաձեռնողը[3]։ 1979 թվականին Հիլդա Գոբբին թոշակի է անցել, սակայն շարունակել է իր հասարակական գործունեությունը[3]։ 1982 թվականին նա եղել է Յոժեֆ Կատոնայի թատրոնի հիմնադիրներից մեկը։

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը թատրոնում խաղացել է առավելապես կատակերգություններում ու ֆարսերում։ 1940-1950-ական թվականներին ընդլայնել է իր խաղացանկը։ Նրա լավագույն թատերական աշխատանքերից են Լյուբով Յարովայայի դերը Յոժեֆ Կատոնայի դերը Կոնստանտին Տրենյովի համանուն ստեղծագործության բեմադրության մեջ, Գերտրուդա թագուհու («Բանկ-բան», Յոժեֆ Կանտոնա), Նիլովնայի («Մայրը», ըստ Մաքսիմ Գորկու)[4], «Վասա Ժելեզնովան» (ըստ Մաքսիմ Գորկու համանուն ստեղծագործության)[3]։

Հիլդա Գոբբին նկարահանվել է «Պարոն ուսուցիչ Հանիբալը» (1956), «Դորոտյա» (1973) և այլ ֆիլմերում։ Քսան տարի շարունակ նա մասնակցել է «Սաբո ընտանիք» ռադիոհաղորդումների շարքի ստեղծմանը[3]։ Իր կարիերայի ընթացքում Հիլդա Գոբբին խաղացել է մի քանի հարյուր թատերական դերեր[3]։

Հիլդա Գոբբին մահացել է 1988 թվականի հուլիսի 13-ին Բուդապեշտում։ Թաղված է Ֆարկաշրետի գերեզմանատանը։

Իր կտակում դերասանուհին պատվիրել է իր ամառանոցը հանձնել Ազգային թատրոնին որպես Արվեստի տուն[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Г. Герасимова Знакомьтесь: Хильда Гобби! // журнал «Огонёк». 1982
  4. 4,0 4,1 Гобби Хильда // Театральная энциклопедия (под ред. П. А. Маркова). — М.: Советская энциклопедия, 1963. — Т. 2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլդա Գոբբի» հոդվածին։